Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչ են պատրաստում Ալիևն ու Էրդողանը Երևանի համար

Ի՞նչ են պատրաստում Ալիևն ու Էրդողանը Երևանի համար
27.04.2018 | 10:40

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նախագահ վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է և որոշակի ցուցադրական սիմվոլիկ բնույթ ունի` ի նշան Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունների հատուկ մակարդակի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ևս ամեն ինչ սիմվոլների վրա է կառուցված` նա, ինչպես Ալիևը, գնում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների` ապրիլի 20-ին հայտարարելով իր նախընտրական արշավի սկիզբը: Ալիևը իր հաղթանակը և Անկարայի ընտրության հաստատումը իբրև գլխավոր ռազմավարական գործընկերոջ մատուցում է Էրդողանին իբրև աջակցություն բարդագույն քաղաքական պայքարում, որ ծավալվում է Թուրքիայում: Այդ քաղաքականության պատճառները, իհարկե, խոր թաքցված են և պայմանավորված են արտաքին ու ներքին տարածաշրջանային խնդիրներով, որոնց մեջ ընկղմված է Անկարան: Բաքվի համար կարևոր է Թուրքիային պահել դաշնակցային հարաբերություններում Հայաստանի հետ փաստական պատերազմի պայմաններում Լեռնային Ղարաբաղի պատճառով: Անկարան ունի ասիմետրիկ շահեր` կապված տարածաշրջանում քրդական պետության ի հայտ գալը թույլ չտալու հետ: Ադրբեջանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը, Թուրքիան հնարավոր փլուզման եզրին է:

Էրդողանը ԱՄՆ-ից պահանջում է ընտրություն անել իր ու քրդերի միջև, որ աշխարհաքաղաքական տեսակետից ԱՄՆ-ին ավելի են հետաքրքրում թուրքերից: Քրդերի միջոցով Վաշինգտոնը կարող է ազդել Մերձավոր Արևելքում նրանց համատեղ բնակությամբ երկրների վրա, բացի Թուրքիայից, Իրանի, Սիրիայի ու Իրաքի: Ընդորում` թուրքական երկու պետությունները պատերազմի վիճակում են տարբեր հակառակորդների հետ: Անկարան ու Բաքուն ունեն ռազմավարական համագործակցության ու փոխօգնության համաձայնագիր, որի մեջ առանձնապես կոնկրետություն չկա: Հազիվ թե ադրբեջանական բանակը թուրքերի հետ մասնակցի նրանց ռազմական գործողություններին տարածաշրջանում: Ճիշտ նույն կերպ` հազիվ թե թուրքական բանակը ակտիվ մասնակցություն ունենա Բաքվի կողմից, եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, հատկապես բազմաշերտ սիրիական կոնֆլիկտի պարագայում: Ալիևը հիմա գտնվում է բավականաչափ դժվար վիճակում` կամ-կամ-ի բացակայության պայմաններում: Թուրքիան, որի վրա է կենտրոնացել քրդական խնդիրը Իրաքից ու Սիրիայից հետո, հիմա լրջորեն անհանգստացած է, որ հետագայում քրդական խնդիրը Մերձավոր Արևելքում կարող է ինչ-որ ձևով կապվել հայկական հարցին, որը նորից կարող է խաղարկվել գերտերությունների կողմից ոչ միայն Անկարայի, այլև Բաքվի առնչությամբ: Եթե Թուրքիայում հայտնվի «հայկական օջախ», որի մասին արդեն բաց խոսում են թուրք փորձագետները, կարող է լինել հայկական հարցի որոշակի զարգացման արևմտյան վեկտոր ռուսական ուղղության հետ, որին ապավինում է Երևանը: Բայց դեռ ոչ ոք չգիտի` ե՞րբ և ի՞նչ ձևաչափով դա տեղի կունենա և ընդհանրապես կլինի՞ հայկական հարցի վերակենդանացում Մերձավոր Արևելքի իրադարձությունների ենթատեքստում, քանի որ ի տարբերություն քրդերի, հայերը տարածաշրջանում չունեն անհրաժեշտ աշխարհաքաղաքական հզորություն: Այդ պատճառով, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Ալիևի Թուրքիա այցի ու Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ լրջորեն քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, վերլուծվել է «Անկարայի ու Բաքվի ինտեգրացիոն գործընթացների թուլացման» տեսակետից և մշակվել են համատեղ գործողությունների սցենարներ, եթե Երևանում իշխանության գան «նոր ուժեր»:

Ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը գրում է «Անկարան ու Բաքուն ի վիճակի են օգնել Երևանին»: Բայց ինչպե՞ս: Մի՞թե էական զուգահեռ քաղաքական շերտերի նշումով ղարաբաղյան ուղղությամբ: Առայժմ Ալիևը իր Թուրքիա այցի արդյունքներով հրապարակային խոսել է միայն Անկարայի հետ պաշտպանական մատակարարումների բանալ փոխգործակցության մասին, այսինքն` մատնանշել է նույն ուժային գործոնը, նաև TANAP գազատարը, ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ և այլն: Ադրբեջանի «եղբայրացումը»» Թուրքիայի հետ շարունակվում է: Ճիշտ նույն կերպ ուժեղանում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ճնշումն Անկարայի ու Բաքվի վրա ժողովրդավարության ու մարդու իրավունքների կարգախոսներով: Այնպես որ երկու նախագահների բանակցություններից հետո դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը տարածաշրջանում, թեպետ զգացվում է, որ բեկումնային պահը մոտենում է:

Ստանիսլավ Տարասով, REGNUM

Հ.Գ. Բեկումնային պահը, թերևս, Հայաստանի մասով արդեն անցավ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցին, թե կարող է այս իրադարձությունների ֆոնին սրվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանել է` «Մենք կարծում ենք, որ դա չպետք է տեղի ունենա, քանի որ դա խաղաղ բանակցությունների և պայմանավորվածությունների հարց է»:


Զախարովան ներկայացրել է նաև, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Հայաստանում ստեղծված իրավիճակին և Սերժ Սարգսյանի հրաժարականին՝ ասելով. «Դա Հայաստանի ներքին գործն է: Դա ինքնիշխան պետության ներսում տեղի ունեցող զարգացումների հարցն է: Դա ավելի շատ քաղաքագետների, պատմաբանների քննարկման հարցն է, թե ինչն է հանգեցրել ստեղծված իրավիճակին: Այնուամենայնիվ, դա, անկասկած, Հայաստանի ներքին հարցն է: Մենք կոչ են անում կողմերին խոհեմություն և պատասխանու մոտեցում դրսևորել սահմանադրական դաշտում այդ հարցին լուծում գտնելու համար»:

Եվ, այնումենայնիվ, այդպես չէ ու դրա հաստատումը ՌԴ նախագահ ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցի բովանդակությունն է:

Բացի այդ` Էրդողանը հաջողությամբ ձախողեց ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը: «Նախագահի պաշտոնի միասնական թեկնածու գտնելու ընդդիմության փորձերը՝ ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, տապալվել են»` հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը: Թուրքական լրատվամիջոցնները պնդում էին, որ Գյուլը կարող է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու նախագահական ընտրություններում: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է, որ կուսակցությունը Գյուլին չի դիտարկում նախագահական ընտրություններում իր թեկնածու: Եթե Աբդուլա Գյուլը, այնուամենայնիվ, առաջադրվի, Էրդողանի ընտրությունը նախագահ հարցականի տակ է, եթե չառաջադրվի, կանխավ կարող եք շնորհավորել` նրան սպասում է նույն «ընտրությունը», որով Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ նորից ու ցկյանս:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ